Ղուլարյանն ազատման դիմում է գրել. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի՝ նորակառույց դպրոցներ այցելությունից հետո Քաղաքաշինության վարչության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ազատման դիմում է գրել։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
Panorama.am-ը փորձեց լուրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ։ Սակայն Քաղաքաշինության կոմիտեի մամուլի խոսնակ Գայանե Ավագյանը չպատասխանեց ոչ աշխատանքային, ոչ անձնական հեռախոսահամարներին ուղղված զանգերին, ոչ էլ գրավոր հարցին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ այցելել էր Լոռու մարզի դպրոցներ՝ ծանոթանալու վերանորոգված մարզադահլիճներին, սակայն շատ դժգոհ էր մնացել։ Դրանից մեկում նա պոկեց ու գետնին գցեց կախիչը, ինչից հետո կռացավ ու այն վերցրեց Փաշինյանի 70-ամյա համաքաղաքացի Ղուլարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին