ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը՝ Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հունվարի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Երուսաղեմի հայկական թաղամասի ղեկավարների մտահոգությունը, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է Գազայի հատվածում հակամարտությունը՝ մեծ թվով հայ քրիստոնյաների «Կովերի պարտեզից» վտարելու համար։
«Այս հարցին կոնկրետ պատասխան չկա։ Բայց, ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է սրել լարվածությունը»,- ասել է Մեթյու Միլլերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված անձինք ներխուժել էին «Կովերի պարտեզ» տարածք և բռնություն գործադրել, ինչի հետևանքով վիրավորվել էին Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի հոգևորականներ և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները
- Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել
- Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո երկու հայ է ձերբակալվել.Արտյոմ Չերնամորյան
- 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր․ Թաթոյան
- Համակարգված ֆիզիկական հարձակման է եղել Երուսաղեմի Սուրբ Յակոբեան միաբանության անդամների վրա
- Հարձակում Երուսաղեմի հայկական համայնքի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան