Փաշինյանը ներվայնացած գնդակով հարվածում է պատին, պոկում կախիչը
Նիկոլ Փաշինյանն այս տարվա աշխատանքային առաջին օրը բավականին նյարդային է սկսկել։ Երեկ Լոռու մարզ այցի ժամանակ, երբ ծանոթանում էր վերանագորված մարզադահլիճին, նա բարկացած մի քանի անգամ գնդակով հարվածեց պատին, իրե ուղեկցող պաշտոնյաներին ցույց տալու, որ մի քանի ամսիցայդ պատը փլվելու է։ Ապա նյարդյաին կերպով պոկեց կախիչներից մեկն ու նետեց հատակին։
Հատակից այն կռացավ ու վերցրեց Փաշինյանի համաքաղաքացի 70-ամյա Արմեն Ղուլարյանը, որին Փաշինյանը նշանակել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
«Եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ, չեմ հանդուրժելու»,-դպրոցից դուրս գալուց առաջ հայտարարեց Փաշինյանը։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից նա գրել է.
«Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցներում ծանոթացել եմ նորակառույց մարզադահլիճների պայմաններին:
Թիվ 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:
Պետական մարմինների կողմից պետք է լինի աշխատանքների որակի եւ ձեռք բերվող գույքի չափորոշիչների խիստ վերահսկողություն: Որեւէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից»։