Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան
Հունվարի 5-ին ժամը 10.00-16.00-ն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվելու է սգո մատյան: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանությունը:
«Նկատի ունենալով Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ, ուրբաթ օրը՝ հունվարի 5-ին, ժամը 10.00-ից 16.00-ն ԻԻՀ դեսպանատանը բացվելու է սգո մատյան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին
- ՀՀ ԱԳՆ. Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանում տեղի ունեցած պայթյունների մասին
- Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանանատան մոտ, կան զոհեր