Լուկաշենկոն օրենքով արգելել է նախագահի պաշտոնից հեռանալուց հետո դատել իրեն և ընտանիքի անդամներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենքում փոփոխությունները, որոնք կարգավորում են հանրապետության նախկին նախագահի և նրա ընտանիքի իրավունքները:
Փաստաթղթի համաձայն, պաշտոնաթող նախագահն ու նրա ընտանիքի անդամները պատասխանատվություն չեն կրելու իշխանության ղեկին գտնվելու ընթացքում կատարված որևէ հանցագործության համար։ Անձեռնմխելի են մնում նաև ակտիվները, գույքը, նամակագրությունը:
РБК -ն գրում է, որ նախկին նախագահը պահպանում է ցմահ պետական պաշտպանության իրավունքը։
News.ru-ն գրում է, որ փաստաթուղթը չի հրապարակվել նախագահի կայքում և հանրապետության իրավական տեղեկատվական պորտալում, սակայն պահպանվել է վեբ արխիվում։ Բայց փաստաթղթի ստորագրման մասին լուրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Բելառուսում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 20-ը։