Արամ Փախչանյան. Քաղաքի կայանման իրավիճակը մնում է ծայրահեղ փնթի
«Ես Երևանում մեքենաների կայանման նոր իրավիճակից ոչինչ չհասկացա։ Բիզնեսում մի պարզ սկզբունք կա՝ եթե գին ես բարձրացնում, այն էլ՝ թռիչքաձև, 15 անգամ միանգամից, մի բան պիտի փոխես։ Քաղաքի կայանման իրավիճակը մնում է ծայրահեղ փնթի»,-ֆեյսբուքյան իր էջում խնդրի մասին բարձրաձայնել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։
Նա նշել է՝ մի կողմից, կան կարմիր գծեր, մյուս կողմից՝ ինչ-որ տարածքներ, որոնք անհասկանալի է՝ ով է տնօրինում, և արդյո՞ք այնտեղ մեքենան կայանելը անվճար է։
«Վճարովի փողոցներին հարակից կան բազմաթիվ փոքր և նեղ փողոցներ, որտեղ եթե կայանումը չվերահսկվի, շատ արագ կառաջանա քաոտիկ վիճակ։ Էլ չեմ ասում, որ կան բազմաթիվ առանց հստակ կարգավիճակի մարդիկ, որոնք շարունակում են բաշխել տեղերը, ներառյալ կարմիր գծերով, դրա դիմաց գումար ակնկալելով։
Կա՞ մարդ քաղաքապետարանում, որ այս ամենը մտածել է, և եթե անգամ էշի ականջում քնած էր, արդեն արթնացել է և ինչ-որ քայլեր է ձեռնարկում»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափերը կհաշվարկվեն ըստ գոտիավորման
- Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվի նոր վճար. Մանրամասներ
- Թալանի նոր մեթոդ է. Քաղաքացիները՝ կայանման վճարի թանկացման մասին
- «Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել. Սուքիասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան