Արսեն Բաբայան. Չեմ հավատում, թե մարզպետին Փաշինյանն իսկապես ազատեց պաշտոնից թերացումների պատճառով
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Տարեվերջին Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարություն-կոչով գրավոր դիմեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին առաջարկելով սկսել քննարկումներ Վանաձոր համայնքում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:
Տարին սկսվեց Լոռվա մարզպետի պաշտոնանկությամբ: Հիշեցնեմ, որ պաշտոնանկ արված մարզպետը Վանաձորում քաղաքապետի ՔՊ թեկնածուն էր:
Բոլորովին չեմ հավատում, թե մարզպետին Նիկոլ Փաշինյանն իսկապես ազատեց պաշտոնից թերացումների պատճառով, քանի որ այդ մարզպետը նշանակման օրվանից թերացել է բոլոր հարցերում:
Ակնհայտ է դառնում, որ Դոխոյանի հայտարարությունը խախտել է կառավարության ղեկավարի վանաձորյան պլանները և շուտով ականատես կլինենք նոր զարգացումների»։
Հարակից հրապարակումներ`
- Լոռու մարզպետն այսօր կազատվի պաշտոնից
- Վահե Դոխոյան. Պատրաստ ենք սկսել քննարկումներ ժողովրդավարությունը և սահմանադրականությունը Վանաձորում վերականգնելու հարցի շուրջ
- Քաղաքական իշխանությունը մահափորձ կատարեց Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ. Վահե Դոխոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան