Բորել. Ողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ հայտնվել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում բռնության անխուսափելի տարածման մասին, եթե Գազայի հետ Իսրայելի հակամարտությունը չլուծվի:
Եվրանյուզի հաղորդմամբ, նա հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստվում է հնարավոր պատասխան գործողությունների:
«Ատելությունը արմատավորվել է։ Եթե այս ողբերգությունը շուտով չավարտվի, ես մտավախություն ունեմ, որ ողջ Մերձավոր Արևելքը կարող է կրակի մեջ լինել»,- ասել է Բորելը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան