Թուրքիայում գրանցվել է բնական գազի սպառման ծավալի նվազում
Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր կորպորացիայի՝ «BOTAŞ»-ի տվյալների համաձայն` գրանցվել է բնական գազի պահանջարկի նվազում՝ պայմանավորված սպասվածից բարձր օդի ջերմաստիճանով։ Ermenihaber-ի փոխանցմամբ, այդ շրջանում Թուրքիայում համակարգ մատակարարվող բնական գազի ծավալը եղել է 51 մլրդ 477 մլն 297․000 խմ։
Մինչդեռ 2022 թվականին այդ ցուցանիշը հաշվարկվել էր 56 մլրդ 11 մլն խմ, իսկ սպառման ընդհանուր ծավալը կազմել էր 53 մլրդ 521 մլն խմ։ Ընդհանուր առմամբ 2022-ի համեմատ 2023-ին գրանցվել է համակարգ մուտք գործող բնական գազի քանակի 8% նվազում։
2023թ․ դեկտեմբերի 28-ին արած հայտարարության մեջ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ բնական գազի ենթակառուցվածքը ամրապնդվել է վերջին տարիներին կատարված ներդրումներով։
Նախարարի խոսքով՝ այս տարվա համար ոչ մի խնդիր չի կանխատեսվում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին