Պետդումայում նշել են Իրանի ահաբեկչության պատճառը
«Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը տարածաշրջանում արևմտյան քաղաքականության կողմից ստեղծված քաոսի հետևանք է»,-«Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ պետդումայի անվտանգության կոմիտեի անդամ Ադալբի Շխագոշևը։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ հուղարկավորության արարողության ժամանակ:
«Արևմուտքի ներկա քաղաքականությունը տանում է դեպի անկառավարելի քաոս տարածաշրջանում, իսկ քաոսը տարածք է ահաբեկչական գործողությունների համար: Դրա հետևանքը Իրանում ահաբեկչությունն է։ Մերձավոր Արևելքում և մասնավորապես Իրանում ակտիվ սադրանքներն ահաբեկչական գործունեության նոր փուլ են, որը հրահրվել է տարածաշրջանում անկայունությամբ», - ասել է ռուսաստանցի գործիչը։
Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ պայթյուններն իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, պայթյունների հետևանքով զոհվել է 103 մարդ, ևս 1582 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Այսօր Իրանում սգո օր է հայտարարված։
Իրանի Դատական իշխանության ղեկավարն իր ուղերձում ցավակցություն է հայտնել ուխտավորների մահվան կապակցությամբ, ապա ընդգծել՝ անկասկած, հանցագործությունը ծրագրողներն ու մեղավորները կպատժվեն։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին
- ՀՀ ԱԳՆ. Ցնցված ենք՝ տեղեկանալով Իրանում տեղի ունեցած պայթյունների մասին
- Իրանի ողջ տարածքում վաղը սգո օր է հայտարարվել
- Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանանատան մոտ, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան