Կորոնավիրուսը դարձել է սեզոնային հիվանդություն. Մասնագետ
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ կորոնավիրուսը դարձել է սեզոնային հիվանդություն, վիրուսը մուտացիայի է ենթարկվել, և այլևս չկա հիվանդության ծանր ընթացք կամ մեծ թվով մահացու դեպքեր, ինչպես եղել է 2020 թվականին։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է ՌԴ Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը։
«Մենք չենք թուլացնում վերահսկողությունը այս հիվանդության նկատմամբ: Հիմքեր կան ենթադրելու, որ վիրուսը դարձել է սեզոնային հիվանդություն: Ներկայումս COVID-19-ի համաճարակաբանական իրավիճակը չի պահանջում խիստ սահմանափակումների ներդրում», - ասել է մասնագետը։
Նրա խոսքով, այժմ կան վարակը վերահսկելու բոլոր միջոցները, կառուցվել է գենոմային հսկողություն, որը թույլ է տալիս վերահսկել բոլոր դեպքերը և մանրամասն վերլուծել դրանք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան