Ջրամատակարարումը սահմանված ժամանակից ուշ վերականգնելու դեպքում ընկերությունը տուգանքներ պետք է վճարի բաժանորդներին. ՀԾԿՀ նախագահ
«Պլանային նորոգումներ այս սեզոնին չեն արվում, իսկ վթարի դեպքում իրենք պարտավոր են հայտարարել, և վթարի վերացման նվազագույն ժամկետներ կան»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, որ հունվարի 2-ին Երևանի տարբեր հատվածներում բնակիչները զրկված են եղել ջրից:
Նա մանրամասնեց, որ եթե նվազագույն ժամկետը խախտվում է, ավտոմատ կերպով այն բաժանորդները, որոնց ջուրը չի վերականգնվել, հաջորդ ամիս իրենց հաշվին ընկերության կողմից փոխհատուցում են ստանում։ Բաղրամյանը նշեց, որ եթե հայտնաբերեցին, որ ընկերությունը սահմանված ժամկետից ուշ է միացրել ծառայությունը և տուգանքներ չի վճարել բաժանորդներին, ապա ընկերությունը տուգանքի է ենթարկվում և նաև պետք է վերացնել խախտումները, այսինքն բաժանորդներին վճարի տուգանքները։
Նա հայտնեց, որ ջրանջատման առավելագույն ժամանակը 24 ժամն է, իսկ ՀԷՑ-ի պարագայում Երևանում առավելագույնը 4 ժամն է, մարզերում՝ 6 ժամը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան