Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով դեռ 51 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ճապոնական աղբյուրները։
Երկրաշարժը տեղի էր ունեցել Իսիկավա շրջանում, որը գտնվում երկրի կենտրոնական հատվածում։ Զոհերի մեծ մասը գրանցվել է Նոտո թերակղզու վրա գտնվող Վաձիմ քաղաքում։ Տեղական կառավարման մարմինը հայտնել է, որ ավերածությունների վերաբերյալ 20 հաղորդումէ ստացել, որոնց փլատակներում հնարավոր է՝ մարդիկ լինեն։
Երկրի վարչապետը Ֆումիո Կիսիդան իր ուղերձում նշել է, որ աղետից 72 ժամ է անցել, հորդորել է ձեռնարկել բոլոր ջանքերը հնարավրինս շատ մարդկանց փրկելու համար։
Հունվարի 1-ին Ճապոնիայում մի շարք ուժեղ ցնցումներ են տեղի ունեցել։ Մեկ ժամում երկու շրջանում մոտ 30 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել, որոնցից ամենաուժեղը եղել է 7.6 մագնիտուդ ուժգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, նախորդի զոհերի թիվն ավելանում է
- ՈՒժեղ երկրաշարժ Ճապոնիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին