Սելենա Գոմեսը հանուն կինոյի կթողնի երաժշտությունը
Երգչուհի Սելենա Գոմեսը խոստովանել է, որ նախատեսում է թողարկել ևս մեկ ալբոմ, իսկ հետո ավարտել իր կարիերան։ Նրա խոսքերը ներկայացրել է New York Post-ը։
«Ես զգում եմ, որ դեռ մեկ ալբոմ կթողարկեմ, բայց, հավանաբար, կընտրեմ դերասանի կարիերան: Ուզում եմ հանգստանալ, քանի որ հոգնած եմ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, խոստովանել է երգչուհին։
Գոմեսի խոսքով, ինքը միշտ երազել է դերասանուհի լինել, ոչ թե երգչուհի. երաժշտական կարիերան ընկալել է որպես հոբբի։ Երգչուհին խոսոտովանել է, որ իր կարիերայի սկզբում սիրում էր համատեղել երգն ու դերասանությունը՝ նշելով, որ «շրջագայությունները շատ զվարճալի էին»։ Այնուամենայնիվ, տարիների ընթացքում հասկացել է, որ «կցանկանար գտնել ինչ-որ բան, որի վրա կարելի էր կանգ առնել»։
Գոմեսը թողարկել էր իր դեբյուտային «Stars Dance» ալբոմը 2013 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին