Դեկտեմբերի դրությամբ 3000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել վարձով բնակարան տալու վերաբերյալ
«Եթե բնակարանը վարձակալության հանձնողը ինչ-ինչ պատճառով պատշաճ պայմանագիր չի կնքել, ժամով կամ օրով է տալիս վարձակալության, հայտարարագրի ձևանմուշ ենք մշակել, որ կարողանան դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հայտարարագիրը»,– կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա հայտնեց, որ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ 3000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որ վարձակալական հարաբերություններ ունի, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի ներկայացնելու է եկամուտների հայտարարագիր։
2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները, որոնց համաձայն` վարձակալությունից ստացած եկամտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5%–ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։
Հարակից հրապարակումներ`
- Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս, ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն
- Դեկտեմբերի 1-ից տան վարձակալությունը թաքցնողները կտուգանվեն մինչև 500 հազար դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան