Երևան-Սևան ավտոճաապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան ավտոճաապարհի 18-35-րդ կմ-ն փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» (մառախուղ է), Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Ամասիայի, Գյումրիի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում և Հրազդան քաղաքից «Չայնիի ոլորաններ», կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է