Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք
«Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ երկու շաբաթվա համեմատ նվազել է 7 դեպքով»,- ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նա նշեց, որ թեստերի դրական մասնաբաժինը 11 % է, սակայն հոսպիտալացումների առումով բավականին ցածր ցուցանիշ է, ինչն ապացուցում է այն փաստը, որ մարդիկ վարակվում են, հիվանդանում են, բայց հիվանդությունը չի ընթանում շատ ծանր, որպեսզի դիմեն հոսպիտալացման։
Ռ.Աբովյանի խոսքով, ԱՀԿ համաձայն, աշխարհում չկա կորոնավիրուսի անհանգստացնող շտամ։
«Աշխարհում և Հայաստանում հիմնականում շրջանառվում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակները»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը դարձել է սեզոնային հիվանդություն. Մասնագետ
- ԱՀԿ-ն կոչ է անում ուժեղացնել միջոցառումները՝ կապված կորոնավիրուսային նոր տեսակի հետ
- Կորոնավիրուսից հետո առաջին անգամ Չինաստանը վերադարձել է դիմակ կրելու ռեժիմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան