Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը դժվարանում է ասել, թե որ թվականի քարտեզի հիման վրա է հրահանգվել զորքերը հետքաշել Սյունիքի և Գեղարքունիքի որոշ հատվածներից
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը դժվարանում է ասել, թե 2020թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ վարչապետ, այդ ընթացքում ԶՈՒ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանն ինչ իրավական փաստաթղթի հիման վրա և որ թվականի քարտեզներն է հիմք ընդունել՝ հանձնարարել զորքերը հետ քաշել Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք բնակավայրերից և տարածքներից, որոնց մասին հիշատակում չի եղել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։
Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում.
«Ավելին՝ դրանց հետևանքով Սյունիքի մի քանի գյուղ կիսվեց, մարդկանց տներն անցան ադրբեջանցիներին, անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծվեցին անասնապահության և գյուղատնտեսության համար։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքուն մերժել է զորքերը հայլելային հետքաշելու վերաբերյալ նիկւոլ Փաշինյանի առաջարկը՝ այն համարելով անընդունելի, պատճառաբանելով, որ սահմանների դելիմիտացիան երկարատև աշխատանք է, առավել ևս երբ պարզ չէ նաև ինչ քարտեզի հիման վրա է կատարվելու սահմազանատումը։
«Փաստինֆո»-ն հերթական հարցումն է ուղարկել այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին։ Հարցմամբ արձանագրել էինք, որ համաձայնեցված քարտեզի բացակայության պայմաններում 2020թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրավական ինչ փաստաղթղի հիման վրա է հանձնարարել զորքերը հետ քաշել Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք այն բնակավայրերից, որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվել՝ GPS-ով զորքերի հետքաշման համար։ Բացի այդ, եթե որևէ իրավական փաստաթուղթ չկա, ապա արդյո՞ք քննարկման առարկա դարձվել է համապատասխան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի, ԶՈՒ ծառայողների պատասխանատվության ենթարկելու բարձրացնելու հարցը։
Գրավոր հարցմանը Փաշինյանի աշխատակազմը չի պատասխանել, այլ հասցեագրել է ՀՀ ԱԳՆ, որտեղից ստացված պատասխանը վերաբերել է բացառապես հայելային հետքաշման մասին հարցադրմանը՝ նշելով, որ այդ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Ասել է թե՝ Փաշինյանի աշխատակազմը «մտածել-մտածել» է ու գիտակցել, որ հանրային հետաքրքրություն ունեցող սույն հարցին պատասխանելու դեպքում, ըստ էության, խոստովանելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ կատարված հանցանքները»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։