Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը պարբերաբար ահաբեկիչների թիրախ է դառնում․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառում կատարեցի Իրանի Քերման քաղաքում, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով մեծաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը պարբերաբար ահաբեկիչների թիրախ է դառնում, դեռ չեմ խոսում այն պետությունների մասին, որոնք իրենց գործելաոճով ու քաղաքականությամբ նպաստում են ահաբեկչական խմբավորումների ակտիվացմանը:
Հեռու չգնանք: Ադրբեջանի գործողություններն Արցախի ու Հայաստանի դեմ շատ դեպքերում ահաբեկչական ձեռագիր ունեն:
Թուրքիան 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ ահաբեկիչներ էր մատակարարում տարածաշրջան ու Արցախի դեմ ագրեսիային մասնակից դարձնում:
Բնականաբար այսպիսի ռեգիոնի պարագայում ահաբեկչության սպառնալիքը մշտապես գերիշխող է լինում:
Եվս մեկ անգամ ցավակցում եմ մեր բարեկամ Իրանին` համոզված լինելով, որ այս ծանր շրջանը պատվով կհաղթահարի»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը
- «Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
- Իրանի ողջ տարածքում վաղը սգո օր է հայտարարվել
- Իրանում պայթյուն է որոտացել գերեզմանանատան մոտ, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան