Ինչպես կփոխվի եղանակը Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Երևանում այսօր և հունվարի 9-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հունվարի 6-ի ցերեկը, 7-ին և 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 6-ի գիշերը, 10-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 6-ի ցերեկը, 7-ին և 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, հունվարի 5-ին, 6-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ, 9-ին՝ 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է