ՌԴ-ն չի խանգարում ԱՄՆ-ին ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար դիվանագիտական ջանքեր գործադրել. Պետդեպ
«Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում ԱՄՆ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ կարևոր դիվանագիտական ջանքեր գործադրել, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց»,- այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է այլ երկրների միջամտությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ երբ համաձայնություն ձեռք բերվի, Վաշինգտոնը հանդես կգա հայտարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև
- Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին
- Պետդեպի խոսնակ. Մենք շարունակում ենք մտածել, որ երկու կողմերը կհասնեն խաղաղության համաձայնագրին
- Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությունը կարևոր է․ Պետդեպի պարզաբանումը՝ Politico-ի հոդվածի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան