«Слово пацана» ֆիլմի սեքսուալ դերասանը՝ ըստ Սոբչակի
Լրագրող Քսենյա Սոբչակը թելագրամի իր ալիքում խոտովանել է՝ «Слово пацана» ֆիլմի սեքսուալ դերասան է համարում 24-ամյա Ռուզիլ Մինկաևին։
«Այտոսկրերը, տեսքը՝ կատաղի, «sexy brutal» տեսակ է», - նշել է Սոբչակը:
Նա հավելել է, որ Մինեկաևին կարելի է համեմատել երիտասարդ տարիների Վլադիմիր Մաշկովի հետ, Տաբակովի թատրոնի գեղարվեստական ղեկավարը «սեքս-խորհրդանիշ» էր։
Մինեկաևը հայտնի դարձավ հեռուստասերիալում Մարատի դերը խաղալուց հետո։ Նա խոստովանել է, որ ֆիլմի հաջողությունից հետո իր կյանքը զգալիորեն փոխվել է։
Մինեկաևն ասել է, որ առաջին փոփոխությունները զգացել է շոուի պրեմիերայից հետո, հետո մարդիկ սկսել են մոտենալ իրեն՝ խնդրելով լուսանկարվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին