Ատեստավորմանը մասնակցած ոստիկանների մոտ 40 տոկոսը ձախողել է «IQ թեստը». Sputnik Արմենիա
«Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը»,- Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող, որոնցից բոլոր փուլերը հաղթահարել են 190-ը: Եվս 3 աշխատակիցների ատեստավորումն ընթացքի մեջ էր։
Ատեստավորումը ներառում է 4 փուլ՝
Ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով (ոստիկաններն անվանում են այն «IQ թեստ»- Sputnik Արմենիա),
Ստուգարք, որը բաղկացած է 2 փուլից՝ ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգում,
Մասնագիտական բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով
Հարցազրույց՝ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ընդհանուր բաժնի թեստավորման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, ֆիզիկական պատաստականության փուլը՝ 192, կրակային պատրաստականության փուլը՝ 279, իսկ մասնագիտական բաժնի թեստավորման փուլը՝ 8 ծառայող:
Ընդհանուր բաժնի թեստավորումը բաղկացած է երկու ենթաբաժնից ՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ: