ԱՊՀ ՄԽՎ-ից դուրս գալուց առաջ Մոլդովային պարտավորեցրել են վճարել 340 հազար դոլարի անդամավճարների պարտքերը
Մոլդովան ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից (ՄԽՎ) լքելուց առաջ պետք է վճարի 340 հազար դոլարի անդամավճարների պարտքերը։ Այս մասին ասված է հանրապետության ֆինանսների նախարարության հրապարակած կառավարության որոշման նախագծում։
«ԱՊՀ ՄԽՎ-ին պարտքի վճարումը պայմանավորված է կազմակերպությանն անդամակցությունից Մոլդովայի հրաժարվելու գործընթացն ավարտելու վերջնաժամկետով (02.08.2024թ.)»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է փաստաթղթի բացատրական գրառման մեջ։
Մոլդովայի վերաբերմունքը Համագործակցության նկատմամբ սկսեց փոխվել 2020 թվականի նախագահական ընտրություններում Մայա Սանդուի հաղթանակից և 2021 թվականին նախագահի կողմից ստեղծված Գործողություն և համերաշխություն կուսակցության իշխանության գալուց հետո: Սանդուն երբեք չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովներին. 2023 թվականին Քիշնևի հռետորաբանությունը Համագործակցության նկատմամբ ավելի կոշտացավ, արտգործնախարար Նիկոլաե Պոպեսկուն հայտարարեց Քիշնևի որոշումը՝ չեղյալ հայտարարել ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրերի մոտ մեկ երրորդը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են կերել ԱՊՀ երկրների ղեկավարները
- Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ում միջպետական գաղտնիքների պահպանման մասին համաձայնագիրը
- Մոլդովան չեղարկել է ԱՊՀ -ի հետ ունեցած իր ևս երեք համաձայնագիրը