Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործով հայրը կարգավիճակ չունի
Գավառում մոր կողմից անչափահաս դստերը խոշտանգման և բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա։ Բոլորը կալանավորված են:
«Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
ՔԿ նախագահն ասաց՝ երեխայի լավագույն շահից ելնելով՝ փորձումեն հնարավորին քիչ հանրայնացնել այս ու նման գործերը։
«Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի։ Այս պահին մեր ունեցած տեղեկատվությամբ, և կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,-ասաց նա:
Քյարամյանը նշեց՝ քննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Դստերը բռնության ենթարկած կինը կալանավորվել է
- Անչափահաս դստեր նկատմամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
- Որտեղ է բռնության ենթարկվել երեխան. այց՝ Գավառի բնակարան
- «Երեխայի լացի ձայն լսել ենք, բայց ո՞վ կպատկերացներ՝ ինչ է կատարվում». հարևանուհի. «Ազատություն»
- Դստերը բռնության ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով. MediaHub
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան