Գիտնականները COVID-19 հիվանդների 17 հազար մահը կապում են մալարիայի դեմ դեղամիջոցի հետ
Ֆրանսիացի հետազոտողները հաշվարկել են, որ կորոնավիրուսային համաճարակի առաջին ալիքի ժամանակ հիդրօքսիքլորոքին ընդունելու պատճառով մոտ 16,9 հազար մարդ կարող էր մահանալ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին գրված է Biomedicine & Pharmacotherapy ամսագրում։
Ուսումնասիրությունը վկայակոչել է Nature ամսագրում 2021 թվականին հրապարակված տվյալները: Նրանք հայտնել են մահվան դեպքերի 11% աճ սրտի ռիթմի խանգարումների և հիդրօքսիքլորոքինի օգտագործման այլ կողմնակի ազդեցությունների պատճառով: Դեղը նշանակվել է, չնայած «կլինիկական օգուտի ապացույց չկար»:
Նշվում է, որ դեղամիջոցից մահացությունների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ հետազոտությունն ընդգրկում է միայն 2020 թվականի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածը։
Ներկայում մասնագետները հայտնում են, որ կորոնավիրուսը դարձել է սեզոնային հիվանդություն։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վասիլի Ակիմկինը։ COVID-19-ը մուտացիայի է ենթարկվել և սկսել է անցնել առանց ծանր ընթացքի։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի նոր ենթատեսակի արագ տարածման մասին
- Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է երկու գիտնականի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ունեցած ներդրման համար
- Իսպանիայում COVID-19 պատվաստանյութի ավելի քան 100 մլն չափաբաժին անպիտան է դարձել