Կինը, որ չի վախենում ցրտից. 58 տարեկանում էլ 30 տարեկանի տեսք ունի
Ձմռան ցուրտը մարդկանց ստիպում է հագնել տաք հագուստ, վերարկու, կրել շարֆ, գլխարկ։ Սակայն առնվազն մի կին կա, որ ամառ-ձմեռ միևնույն հագուստով է։ Գալինա Կուտերևան ապրում է Տոլյատիում, աշխատում է մանկապարտեզում՝ որպես դաստիարակի օգնական։
Գալինան ծնվել է 1962 թվականին Դոնեցկում։ Իր ամբողջ կյանքում նա սիրում էր տաք եղանակ, արևայրուք ընդունել լողափերում: 40 տարեկանում բուժզննում է անցել, պարզվել է՝ լուրջ հիվանդություններ ունի։ Բժիշկներից մեկը նրան օրգանիզմն ամրացնելու ոչ ավանդական մեթոդ է առաջարկել։
Գալինան սկզբում ընտելացել է ցուրտ օդին, սկսել մարմինը ողողել սառ ջրով, ինչ-որ պահի հասկացել է, որ այլևս չի զգում ցուրտը։ Ավելին, նրա մաշկը ցրտից չի ճաքում և չի թեփոտում, Գալինայի մոտ չի գրանցվել ցրտահարություն կամ հիպոթերմիա: Ընդհակառակը, նրա մարմինն ավելի է երիտասարդացել։
Աղբյուրը գրում է, որ նրա զգեստապահարում առհասարակ տաք հագուստ, առավել ևս բաճկոն չկա, միայն միայն շապիկներ են, շորտեր, զգեստներ և նրա սիրելի բարձրակրունկ սանդալները։
Նա հրաժարվել է վատ սովորություններից՝ դրանք փոխարինելով սպորտով։ Արդյունքում ավելի եռանդուն է դարձել։ Կինը չի օգտագործում կոսմետիկա, իսկ մազերի ներկի մասին ամբողջությամբ մոռացել է, քանի որ կարծում է. որ սպիտակ մազերը վերջին բանն է, որից պետք է ամաչել։