Հյուսիսային Կորեան մոտ 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ արձակումը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան։ Հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում, որից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում