Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» (մառախուղ է), Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աշոցքի և Ամասիայի, Գյումրիի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում և Հրազդան քաղաքից «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։