Սրանց համար իրականում կարևոր է ոչ թե խաղաղությունը, այլ Հայաստանի փաստացի անդամահատումը.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախումբը ներքևում կցված «քարտեզում» նշված տարածքն է միայն համարում Հայաստան՝ այն էլ մեծ «վերապահումներով»։
Այդ վարչախմբի որևէ պաշտոնյա չի խոսել նույնիսկ 29.800 քառակուսի կիոլմետր տարածքով Հայաստանի Հանրապետության ճանաչման մասին։
Ուշադրություն դարձրեք՝ բարբարոսների ոչ մի պաշտոնյա չի խոսել այդ մասին, ինչը ցուցիչ է, որ սրանց համար իրականում կարևոր է ոչ թե խաղաղությունը, այլ Հայաստանի փաստացի անդամահատումը և անկենսունակ պետության վերածումը»։