
Տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը
Հունվարի 6-ին՝ ժ. 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը:
Հոգևոր֊դասական համերգի ծրագրում կհնչեն հոգևոր երգեր՝ նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր, աշխարհահռչակ դասականների` Մոցարտի, Հենդելի, Հայդնի, Շուբերտի, Քերուբինիի, Շտրաուսի, Չայկովսկու հայտնի ստեղծագործությունները:
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո
Մեներգերով հանդես կգան ճանաչված օպերային մեներգիչներ։