Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել Winter Show-ի արտիստների ցուցակից
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի և երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի ելույթները «Ձմեռային Show» չեղարկվել են։ Այս մասին հայտնում է Live Arena-ի կայքը, որտեղ տեղի կունենա միջոցառումը։
«Ֆիլիպ Կիրկորովի և Լոլիտայի փոխարեն բեմ դուրս կգան Լյուսյա Չեբոտինան, Burito-ն։ Դիմա Բիլանի, Լադա Դենսի և Դմիտրի Մալիկովի ելույթները կլինեն։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Կիրկորովը, Լոլիտան, ինչպես նաև Բիլանը և այլ արտիստներ մասնակցել են Անաստասիա Իվլեևայի «Almost naked» երեկույթին։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:
Այժմ ռուս ակտիվիստները պահանջում են չեղարկել շոուի մասնակից արտիստների ելույթները։
Հարակից հրապարակումներ`
- Կիրկորովին չեն զրկի ժողովրդական արտիստի կոչումից
- Ֆորս-մաժոր. Հայտնի մերկ երեկույթից հետո ակումբը հետաձգել է ամանորյա ծրագիրը
- Մերկ խնջույքից հետո խայտառակված Կիրկորովին ֆիլմում կփոխարինի «Слово пацана»-ի աստղը
- Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ
- Մոսկվայում «Մերկ երեկույթի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, արձագանքները նոր թափ են հավաքում
- Կիրկորովին ցանկանում են զրկել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան