Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 1140-ի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Այս պահի տվյալներով, 516 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ, 365 տուն ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել է։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Նոտո թերակղզու Իսիկավա շրջանում գրանցվել է ուժեղ երկրաշարժների շարք։ Ամենաուժեղը եղել է 7.6 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի հետևանքով այս շրջանում 2011-ից ի վեր առաջին անգամ հայտարարվել է ցունամիի վտանգ՝ արևմտյան ափերից մինչև հարավային ափեր։ Որոշ տեղերում ցունամիի բարձրությունը հասել է 4.2 մետրի։
Իսիկավայում 66 հազար տնային տնտեսություն մնացել է առանց ջրի, ավելի քան 23,9 հազար տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության։ Այստեղ բացվել է 370 տարհանման կետ, տարհանվածների թիվը գերազանցում է 31,4 հազարը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին
- Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, նախորդի զոհերի թիվն ավելանում է
- ՈՒժեղ երկրաշարժ Ճապոնիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին