Եթե այսօր Բաքվի բարբարոսական վարչախումբը վստահ լինի՝ կարճատև և իր համար նվազ կորուստներով պատերազմով կնվաճի Հայաստանը, կսանձազերծի նման պատերազմ
«Հայկական հանրային մտքի կոպտագույն և վտանգավոր սխալն այն է, որ թշնամու հետ պատերազմից, իբր, խուսափելու միջոց է դիտարկվում տարածքային զիջումը, փաստաթուղթը, բանակցությունը, «միջազգային հանրության» արձագանքը և նման այլ մոլորություններ»,- նման կարծիք է հայտնել իրանագետ Վարադան Ոսկանյանը։
Մինչդեռ, ըստ նրա, պատերազմից խուսափելու հիմնական եղանակն այդ պատերազմն անխտիր բոլոր մակարդակներում հաղթելուն պատրաստ լինելն է։
«Մանկամիտ է պետք լինել կասկածելու, որ, եթե հենց այսօր Բաքվի բարբարոսական վարչախումբը վստահ լինի, որ կարճատև և իր համար նվազ կորուստներով պատերազմի միջոցով կնվաճի Հայաստանը, կամ մեր երկրի որևէ խոշոր հատված, այն կսանձազերծի նման պատերազմ։
Ուստի ելքը մեկն է՝ հնարավորին արագ և որակյալ կերպով ձևավորել պետություն-ամրոց Հայաստանը»,- գրել է Ոսկանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան