Մերկ երեկույթից հետո դատարանը կալանավորել է ռեփեր Vacío-ին
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը 10 օրով ձերբակալել է ռեփեր Vacío-ին (Նիկոլայ Վասիլև)՝ խուլիգանության համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մանրամասնելով, որ նա դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։
«Դատարանը որոշել է Վասիլև Ն.Մ.-ին մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մեջ (մանր խուլիգանություն. պետական պաշտոնյայի կամ այլ պարտականություններ կատարող անձի օրինական պահանջին չենթարկվելու գործողություններ) և նշանակվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով»,–ասված է դատարանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին մոսկովյան «Մութաբոր» ակումբում երեկույթ է անցկացվել, որին ռուսական էստրադայի շատ աստղեր, հետևելով դրես-կոդին, մասնակցել են կիսամերկ։
Կազմակերպիչը բլոգեր Անաստասիա Իվլեևան էր։ Ակցիան բացասական արձագանքներ, քննադատություններ առաջացրեց հասարակության մեջ։ Իվլեևան և միջոցառման մի շարք մասնակիցներ ստիպված էին արդարացումներ գտնել։
Ռեփերը, որը խնջույքի էր եկել սեռական օրգանների վրա միայն գուլպա հագած, կալանավորվել էր 15 օրով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան