ԱՀԿ-ն կոչ է դիմակր կրել՝ կորոնավիրուսի հիվանդացության աճի պատճառով
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության աճող դեպքերի պատճառով պետք է շարունակենք դիմակներ կրել և պատվաստվել։ X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը։
Նրա խոսքով, վերջին երկու շաբաթների ընթացքում ավելանում է կորոնավիրուսով և գրիպով հիվանդացությունը, ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի։
Նա խրախուսել է թեստավորումը և բժշկական օգնության դիմելը՝ հիշեցնելով, որ COVID-19-ի բուժումը կարող է կանխել ծանր հիվանդությունը և մահը:
«Պետք է դիմակներ օգտագործեք, հեռավորություն պահպանեք և համոզվեք, որ դուք և ձեր սիրելիները պատվաստված են կորոնավիրուսի և գրիպի դեմ»,-ավելացրել է ԱՀԿ ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին