Ֆրանսիայում վեց տարվա ընթացքում ռեկորդային թվով ձեռնարկություններ են սնանկացել. Ֆրանսիայի բանկ
Ֆրանսիայում 2023 թվականին փակվող ձեռնարկությունների թիվը ռեկորդային է եղել 2017 թվականից ի վեր՝ հասնելով 55,5 հազարի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամ, այդ ամսին ասվում է Ֆրանսիայի բանկի՝ ուրբաթ օրը հրապարակված զեկույցում։
«2023 թվականին հիսունհինգ հազար չորս հարյուր իննսուներկու ձեռնարկություններ սնանկացել են, ինչը 2017 թվականից ի վեր աննախադեպ մակարդակ է»,-ասվում է բանկի կայքում տեղադրված զեկույցում:
Դրա վրա ազդել են հատկապես էներգակիրների գների զգալի աճը և վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը, ինչը մեծացրել է ձեռնարկությունների ֆինանսավորման ծախսերը։ Սնանկությունների 43 %-ը տեղի է ունեցել առևտրային և շինարարական ընկերություններում՝ հիմնականում փոքր բիզնեսներում: Սակայն, ինչպես նշում է Ֆրանսիայի Բանկը, շատ խոշոր ընկերություններ նույնպես փակվել են անցյալ տարի՝ 72%-ով ավելի, քան նախորդ տասնամյակում։
Նշվում է, որ փակման դեպքերը նվազել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ՝ կառավարության աջակցության շնորհիվ։ 2000-2009 թվականներին սնանկությունների թիվը տարեկան միջինը կազմել է 49 հազար, ինչը զգալիորեն ցածր է 2023 թվականի համեմատ։ 2010 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում այն գերազանցել է 59 հազարը, ինչը պայմանավորված է տնտեսական ծանր վիճակով և դանդաղ տնտեսական աճով։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները
- Ֆրանսիայում մեղադրանք է առաջադրվելՍուրբ Ծննդյան օրը կնոջը և երեխաներին սպանած տղամարդուն