Մերկ երեկույթի կազմակերպիչ Իվլեևան արձագանքել է Ռուսաստանից «փախուստի» մասին լուրերին
Բլոգեր, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Անաստասիա Իվլեևան իր Թելեգրամ ալիքում հայտնել է, որ ամանորյա արձակուրդներն անցկացնում է Սանկտ Պետերբուրգում։
«Ձեզ եմ փոխանցում Սանկտ Պետերբուրգի ամենասառը ողջույնները, այստեղ ես արձակուրդս անցկացնում եմ ընտանիքիս, ընկերներիս, մտերիմներիս հետ։
Խորհուրդ եմ տալիս այս հրաշալի օրերին ավելի քիչ ժամանակ տրամադրել ինտերնետին և ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքի հետ: Կհանդիպենք շուտով»,- ասել է բլոգերը։
Ռիա նովոստին գրում է՝ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ «մերկ երեկույթի» առաջացրած սկանդալից անմիջապես հետո դրա կազմակերպիչ Անաստասիա Իվլեևան մեկնել է Դուբայ։
Ավելի վաղ Կիրկորովը, Լոլիտան, ինչպես նաև Բիլանը և այլ արտիստներ մասնակցել են Անաստասիա Իվլեևայի «Almost naked» երեկույթին։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:
Այժմ ռուս ակտիվիստները պահանջում են չեղարկել շոուի մասնակից արտիստների ելույթները։
Հարակից հրապարակումներ`
- Մերկ երեկույթից հետո դատարանը կալանավորել է ռեփեր Vacío-ին
- Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել Winter Show-ի արտիստների ցուցակից
- Կիրկորովին չեն զրկի ժողովրդական արտիստի կոչումից
- Ֆորս-մաժոր. Հայտնի մերկ երեկույթից հետո ակումբը հետաձգել է ամանորյա ծրագիրը
- Մերկ խնջույքից հետո խայտառակված Կիրկորովին ֆիլմում կփոխարինի «Слово пацана»-ի աստղը
- Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ