Բագրատ Սրբազան. Տղերք, ես ձեզ մաղթում եմ հաղթանակած ծառայություն
«Տղերք, ես ձեզ չեմ մաղթելու անփորձանք կյանք, չեմ մաղթելու ապահով ծառայություն, դրանք ձեր կյանքի սկզբունքն են»,-իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ես ձեզ մաղթելու եմ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ծառայություն,
ես մաղթելու եմ անհողդող բազուկներով ծառայություն,
մաղթելու եմ ձեր սրտի քաջության ծառայություն,
մաղթելու եմ ՊԱՏՎԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ծառայություն,
մաղթելու եմ ՍԻՐՈ ծառայություն։
Դուք այսօր ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ համազգեստն եք կրում։ Ձեր սպառազինությունը թող լինի Աստծո սպառազինությունը և Աստծո հավատարմությունը։ Թող այնտեղից բխած լինի մեր Հայրենիքի յուրաքանչյուր հատվածի ոչ միայն ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այլև ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ։
Յուրաքանչյուրդ նաև ձեր միջանձնային հարաբերությունների մեջ չմոռանաք պատիվ ՏՎՈՂ լինել և ոչ պատիվ գողացող։
Փողոցը չտեղափոխեք ձեր կյանք, այլ ձեր կյանքը տեղափոխեք փողոց, որպեսզի այն դառնա, իսկապես, պատվի և հաղթանակի կյանք։
Շատ զորանաք։ Աստված օրհնի ձեզ»,-շարունակել է նա իր խոսքը։