Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, փակ հանդիպումը տեղի է ունեցել «Վահդեթթին» պալատում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:
Ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, քննարկել էին Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։