Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը Բլինքենի այցի դեմ Ստամբուլում բողոքի ցույց կանցկացնի
Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը մտադիր է Ստամբուլում բողոքի ցույց կազմակերպել ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի այցի դեմ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Բլինկենն այցելել է Թուրքիա: Սպասվում է, որ շաբաթ օրը նա բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Աշխարհի ամենամեծ ահաբեկչական պետության՝ ԱՄՆ ներկայացուցիչ, մարդասպան Բլինկեն, հեռացիր Թուրքիայից». Այսօր ժամը 14.00-ին բոլոր ստամբուլցիներին կանչում ենք Ուսքյուդար հրապարակ»,- ասվում է կուսակցության սոցցանցում տարածված հայտարարության մեջ։