Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ շաբաթ օրը Ստամբուլում բանակցությունների ժամանակ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է դիվանագիտական աղբյուրը Անկարայից։
Բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև հացահատիկի գործարքը վերսկսելու Անկարայի ջանքերը։
«Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում լարվածություն տեսնել Սևծովյան տարածաշրջանում և հիշատակել է Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրված պարենային ապրանքների անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերի մասին», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան