Իրանը տարբեր երկրներում ունի ռազմականացված խմբավորումներ․ իրանագետ
Իրանն աշխարհում ահաբեկչություններից ամենից շատ տուժած երկրներից է, ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը, յուրաքանչյուր տարի տասնյակ ահաբեկչություններ են տեղի ունենում Իրանում։
«Իրանում կան ահաբեկչական կազմակերպություններ,որոնք իրականցնում են ահաբեկչական գործողություններ։ Կան նաև այնպիսի ռազմականացված խմբավորումներ, որոնք գրանցված են այլ երկրներում։ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կոնկրետ մեկ երկրում բազավորված չէ։ Չունեն կոնկրետ տեղակայման բազա, որպեսզի Իրանի կողմից հակահարված ստանա»,- անդրադառնալով Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանն ու հնարավոր զարգացումներին ասաց իրանագետը։
Ինչ վերաբերում է այս ահաբեկչության շղթայական հնարավոր ռեակցիային, ապա Վարդանյանը կարծում է, որ որոշ ժամանակ հետո այս կրքերն նույնպես կհանդարտվեն։Այն չի վերածվի միջպետական բախումների։
«Իրանն ունի պրոքսի խմբավորումներ, որոնց միջոցով նա նույնպես տարբեր երկրներում ապակայունացնող գործողություններ է իրականցնում։ Հաճախ խմբավորման անդամների թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի։ Սա հիբրիդային պատերազմ է, որը սկսվել է վաղուց և կապված չէ վերջին դեպքերի հետ։ Այն կշարունակվի՝ անկախ այն բանից, թե ահաբեկչությունը կբացահայտվի, թե՝ ոչ»,- ասաց նա։
Իրանագետն անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերություններին՝ գնահատելով այն բավականին դրական։Վարդանյանը կարծում է, որ Իրանում կան մտահոգություններ՝ կապված Հայաստան-Արևմուտք հարաբերությունների լավացմամբ, սակայն դիվանագիտական կողմը պետք է աշխատանքներ տանի այս ուղղությամբ։
Ավելի մանրամասն՝ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ահաբեկչութունից հետո սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը․ իրանցի փորձագետ
- Քերմանում պայթյունների գործով մի քանի գործակալներ են ձերբակալվել. Իրանի ՆԳՆ
- Tasnim.Իրանում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է
- Իրանում մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան