Իրանում ահաբեկչութունից հետո սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը․ իրանցի փորձագետ
Իրանի թշնամիների կողմից պարբերաբար թիրախավորվել է Իրանի անվտանգությունը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանցի փորձագետ Փույա Հոսսեյնին՝ անդրադառնալով Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ Իրանը ահաբեկչական գործողությունների «զոհ» է, սակայն այս անգամ կարևոր է ուշադրություն դարձնել ահաբեկչության իրականացման ժամանակաշրջանի վրա։
«Ահաբեկչությունը տեղի ունեցավ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմական ֆոնին։ Իրանն աջակցում էր ՀԱՄԱՍ-ին և պետք էր Իրանին ինչ-որ բաներով «շեղել»։Ճիշտ է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, սակայն պետք է նշեմ՝ Իրանում սլաքներն ուղղված են դեպի Իրասրայելին»,- ասաց իրանցի փորձագետը։
Փույա Հոսսեյնիի դիտարկմամբ՝ Իրանի թշնամիները երկրում անկայություն ստեղծելու նպատակ միշտ էլ ունեցել են։ Ավելին՝ նա հիշեցնում է իսրայելական ծրագիրը, որն իրականացնում են ժամանակ առ ժամանակ։
«Մի քանի տարի առաջ Իսրայելը ներկայացրեց «1000 դանակ» ծրագիրը, որը ենթադրում է Իրանին տարբեր ձևերով վնասներ հասցնել, խոսքը՝ հիբրիդային պատերազմի մասին է։ Այսինքն՝ տնտեսական, ռազմական և այլ ոլորտներով հնարավորինս շատ վնաս հասցնել Իրանին՝ մինչև «արնաքամ» լինելը։ Իսրայելի կողմից ահաբեկչություն նախկինում ևս կատարվել է՝ Իրանի տարածքում գիտնականի սպանություն, փոքր ԱԹՍ-ների միջոցով ատոմակայանների վրա հարձակում և այլ։ Այս պատճառով Իրանում սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը։ Իրանում ահաբեկչական խմբավորումները հայտնի են որպես իսրայելական պրոյեկ»,- հավելեց նա։
Վերլուծաբանաբը միևնույն ժամանակ ընդգծում է, որ տարածաշրջանում վտանգավոր և զգայուն իրավիճակ է ստեղծվել, անհրաժեշտ է զգուշավորություն։
«Յուրաքանչյուր փոքր դեպք կարող է վերածվել մեծ պատերազմների։Թշնամիները ջանք չեն խնայում՝ մեր երկրին՝ Իրանին, ներքաշելու պատերազմական գործողությունների մեջ՝ թուլացնելու և ամեն կողմից հարվածներ հասցնելու համար։ Իրանը փորձում է չներքաշվել պատերազմների մեջ։
Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Նշենք, որ Իրանում արդեն հայտարարել են պատասխան հարված հասցնելու համար։ Ավելին նույնիսկ իրանական մզկիթի բարձրացվեց վրեժի խորհրդանիշ կարմիր դրոշը, որը չի իջեցվի քանի դեռ վրեժը լուծված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Tasnim.Իրանում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է
- Իրանում մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը
- Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան
- Իրանի ողջ տարածքում վաղը սգո օր է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան