Քերմանում պայթյունների գործով մի քանի գործակալներ են ձերբակալվել. Իրանի ՆԳՆ
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է՝ որոշ գործակալներ առնչություն ունեն Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։
«Իրնա» գործակալության փոխանցմամբ, ՆԳ նախարարը հայտնել է, որ ձերբակալությունների վերաբերյալ մանրամասները կհրապարակեն հետախուզական ծառայությունները:
Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով, ըստ աղբյուրի, առնվազն 89 մարդ զոհվեց, տասնյակները վիրավորվեցին։ Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։
Տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։
Հունվարի 5-ին տեղի է ունեցել ահաբեկչական պայթյունի զոհերի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը Քերմանի գերեզմանատանը, նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ահաբեկչութունից հետո սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը․ իրանցի փորձագետ
- Իրանում մզկիթի վրա բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը
- «Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
- Պետդումայում նշել են Իրանի ահաբեկչության պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան