Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության կոչ է արել և ցավակցություն հայտնել Իրանին
Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Աստվածհայտնության տոնի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի։
Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Եկեք սովորենք այս երկու մեծագույն եկեղեցիներից, շարունակենք ընդհանուր ճանապարհը դեպի քրիստոնեաների միասնություն՝ աղոթելով, քայլելով, ձեռք ձեռքի տված: Եվ եկեք միասին աղոթենք խաղաղության համար՝ Պաղեստինում և Իսրայելում, Ուկրաինայում: Չափազանց շատ մահեր և ավերածություններ կան»:
Ֆրանցիսկոսը մտերմություն և կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ։
«Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Հռոմի պապը։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապ. Եվ թող հասաստվի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև
- Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Սուրբ երկրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան