Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին:
Այս մասին հայտնում են կառավարությունից ու մանրամասնում՝ այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:
Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:
Միջոցառումը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան