ԶԼՄ. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կառաջադրվի Եվրախորհրդարանի ընտրություններին
ԵՄ խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը, ում մանդատը ավարտվում է 2024 թվականի նոյեմբերին, կարող է գլխավորել բելգիական «Բարեփոխումների շարժում» կուսակցության թեկնածուների ցուցակը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում։ Այս մասին հաղորդել է տեղական Soir հրատարակությունը։ Նշվում է, որ այս որոշումը կհրապարակվի կիրակի օրը՝ կուսակցության համագումարում։
Ինքը՝ Միշելը, ավելի վաղ լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվում է շարունակել իր քաղաքական կարիերան մանդատի ավարտից հետո, հայտարարել էր, որ առայժմ կենտրոնացած է բացառապես Եվրոպական խորհրդի ղեկավարի պարտականությունների կատարման վրա։
Ռիա նովոստին գրում է, որ 2024 թվականի հունիսի 6-9-ը տեղի կունենան Եվրախորհրդարանի անդամների ընտրություններ, որին կհաստատվի Եվրահանձնաժողովի նոր կազմը։ Բացի այդ, Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք է ընտրեն Եվրոպական խորհրդի նոր նախագահ։ Եվրոպական խորհրդի նախագահն ընտրվում է 2,5 տարի ժամկետով՝ ևս նույնչափ ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին