Ռուս բլոգերը Տիկտոկում զբաղվում է բացառապես հայ կանանց ձվաբջիջների վաճառքով
Ամիսներ շարունակ ռուս բլոգերը, որը բնակվում է Երևանում, Տիկտոկում խոսում է իր բիզնես գործունեության մասին, հանդես է գալիս հայտարարություններով, ցուցադրում է խոշոր գումարներ և կոչ է անում հարստանալ։
Hayastan.news-ը գրում է՝ blond_bond007 անունով բլոգերը զբաղվում է հայ կանանց ձվաբջիջների վաճառքով։ Տեսանյութերից մեկում բլոգերը նշում է․ «Ամեն ինչ շատ հեշտ է․ դուք դառնում եք ձվաբջիջի դոնոր․ ցավոք, ես չեմ կարող դոնոր լինել, որովհետև, առաջին հերթին ես հայ չեմ, հետո՝ չեմ համապատասխանում, և բացի այդ ինձ համար 5000-10 000 դոլարը գրավիչ չէ»։
Օգտատերերից մեկն, այնուամենայնիվ հարցրել է, թե ինչո՞ւ հենց հայ աղջիկների ձվաբջիջներն են հետաքրքրում, ինչին բլոգերը պատասխանել է․ «Քանի որ կա լավ գենոֆոնդ և հազվագյուտ մաքուր էթնիկ խումբ է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում երկրաշարժից հետո 90-ամյա կինը 124 ժամ անցկացրել է փլատակների տակ
- Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին