Վանաձորի տներից մեկում 2-ամյա աղջիկ երեխա է մահացել
Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 2-ամյա աղջիկ է։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով, ծնողները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ աղջիկը մահացել է տանը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց ներկայությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին